Ի՞նչ է լինում գիտելիքի հետ, երբ ծրագրավորողներն հեռանում են

Գիտելիքը հզոր է, առանց դրա զարգացումը բարդ է։

Մենք խեղդվում ենք տեղեկատվության մեջ, բայց գիտելիքի քաղց ունենք։

Ջոն Նայզբիթ

The big resignation (2021-ից սկսած տնտեսական թրենդ, ըստ որի շատ աշխատողներ ինքնակամ հրաժարվում են իրենց աշխատանքներից) – ի ժամանակ շատ ծրագրավորողներ հրաժարվում են իրենց աշխատանքներից, ու հանկարծ կազմակերպություններն սկսում են անհանգստանալ, որ նրանց հետ հեռացած գիտելիքը կարող էր օգտակար լինել։

Մշակույթի, հարաբերությունների, նախագծերի ու կոդավորման մասին գիտելիքները եզակի են և հեշտ փոխարինելի բաներ չեն։

Տարիներ շարունակ կազմակերպությունները երբեք չեն անհանգստանել ծրագրավորողների ունեցած գիտելիքների պատճառով․ այս հոդվածում ասվում է․ «ՏՏ ղեկավարները մտահոգված են գիտելիքի կորստով»։ Այն չի ասում, որ հեռացող ծրագրավորողներից շատերը մտահոգված են ՏՏ ղեկավարների գիտելիքների պակասով, որի պատճառով էլ հենց իրենք հեռացան։

Ի՞նչն է խնդիրը

Հոդվածը շատ հետաքրքիր տեսակետեր է ձևավորում մի քանի հետաքրքիր մեջբերումների միջոցով։

«10 հարցվածներից 7-ը (71%) ասում են, որ իրենք համաձայն են, որ Great Resignation-ը նպաստել է կազմակերպություններում գիտելիքի կորստին, և 64%-ը կարծում է, որ իրենց կազմակերպությունը ունեցել է գիտելիքի կորուստ մարդկանց հեռանալու պատճառով»։

Երբ քիչ թվով ծրագրավորողներ էին հեռանում, դեռ լինում էին ծրագրավորողներ, ովքեր գիտելիքներ ունեին նախագծի, պրոցեսների կամ տեխնոլոգիաների վերաբերյալ։ Երբ մեծ թվով ծրագրավորողներ են հեռանում, դու չես ունենում որևէ մեկին, ով գործի գլուխ կանցնի։

Սա նման է այն բանին, երբ մրջյուններն ապստամբում են միջատների միջավայրում, ու մորեխները (ՏՏ ղեկավարները) վերջապես հասկանում են, որ ունեն մրջյունների կարիքը ու պիտի դադարեն ճնշել նրանց։

«Քրիս Պլեշիան, Aware-ի գլխավոր տեխնոլոգիական էվանգելիստը նշել է, որ երբ աշխատակիցը հեռանում է, դու կորցնում ես ոչ միայն համակարգային փաստաթղթավորված գիտելիք, այլ նաև ոչ փաստաթղթավորված կամ խմբային գիտելիքը, որը փոխանցվել է տարիների ընթացքում»։

Սա առաջին անգամն էր, որ ես ականատես եղա գիտելիքի կառավարում տերմինի գործածությանը, բայց միշտ զարմացել եմ, թե որքան քիչ է արժևորվում գիտելիքը։ Այս խնդրի աստիճանաբար մեծանալու պատճառը The big resignation-ը և տնից աշխատել ցանկացող մարդկանց թվի աճն է։

Ու՞մից օգնություն կխնդրեք, երբ հեռավար աշխատանքի անցնեք որևէ բարդ փաստաթղթավորված պրոյեկտում ու գաղափար չունենաք, թե ով է նախկինում աշխատել դրա վրա։

Ծրագրավորողների արժեքը

Իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ շատերը ծրագրավորողներին դիտարկում են որպես առևտրականների, ինչպիսիք են ջրմուղագործները, էլեկտրիկները, լանդշաֆտային այգեպանները և այլն:

Ապրանքատեսակների անվանումները շատ նման են հնչում, բայց ոմանք արժեն ավելի շատ, քան մյուսները:

ՏՏ ընկերությունները քիչ-քիչ սկսում են ավելի ու ավելի քիչ վճարել ծրագրավորողներին, քան շուկայական մակարդակն է։ 1 տարվա փորձ ունենալու դիմաց նրանք վճարվում են 5 ավել տոկոս։ Արդյունքում նրանց փորձը չի գնահատվում ըստ արժանվույն։

Ծրագրավորողը հեռանում է (քանի որ նրանք կարող են ավելի շատ վարձատրվել մեկ այլ ընկերությունում), և տվյալ ընկերությունը վարձում է նոր ծրագրավորողի ներկայիս շուկայական գներին համապատասխան աշխատավարձով․ այն գումարով, որը կպահեր նախորդ ծրագրավորողին:

Սրա արդյունքն այն է, որ ընկերությունը վճարում է 10-15 տոկոս պահանջվող վճար և ստանում է նոր ծրագրավորող, ով պետք է աշխատի այնքան, որքան նախորդ ծրագրավորողը, բայց չունի նրա գիտելիքները:

Այս երևույթի բացասական կողմերից մեկն էլ այն է, որ ընկերություն աշխատող մյուս ծրագրավորողները ստիպված են օգնելնորեկին ու արդյունքում հետ են ըն կնում աշխատանքի տեմպից։ Բացի այդ՝ իրենց ևս մտածում են հեռանալու մասին, քանի որ արդեն տեսել են իրենց այն ընկերոջ հաջողությունները, որոնք նա գրանցել է հեռանալուց հետո։

Գիտելիքի արժեքը

Ինձ միշտ հետաքրքրել է այն հարցը, թե ինչու ծրագրավորողների գիտելիքները չեն գնահատվում։ Օրինակ, երբ ջրմուղագործը գալիս է արտահոսքը ուղղելու, նա շրջում է տնով, կազմում է այն շտկելու ծրագիր։ Երբ գնում ենք ատամնաբույժի մոտ, նրանք գտնում են անառողջ ատամն ու բուժում այն։ Դրանք պարզ մեխանիզմներ են, որոնց պետք է հետևեն նշված մասնագետները։

Ծրագրային ապահովման մշակումը պարզ չէ: Ծրագրային նախագծերը կառուցված են ընկերության եզակի պահանջներին համապատասխան: Եթե ծրագրակազմը ստանդարտ լիներ, բոլոր ընկերությունները կարող էին օգտագործել նույնը, բայց ինչպես ընկերությունը, ծրագրաշարը ևս եզակի է:

Ծրագրավորողին խնդրելը նայել նախագծում արդեն ստեղծված ծրագրակազմին, նման չէ ատամնաբույժի աշխատանքին, ով ընդամենը նայում է բերանում եղած ատամներին: Դա բարդ է, շփոթեցնող և ամիսներ է պահանջվում հասկանալու համար: Այլ ծրագրավորողների/խորհրդատուների/հաճախորդների հետ հարաբերություններ հաստատելը տևում է մեկ ամիս:

Փաստաթղթերի ոչ առաջնային լինելը

Այն ծրագրավորողներն ու ՏՏ ղեկավարները, ովքեր մտածում են, որ ծրագրավորումը ընդամենը կոդ գրելն է, պայթյունի եզրին գտնվող ռումբեր են։

Քիչ ղեկավարներ են ուշադրություն դարձնում փաստաթղթավորմանն ու գործընթացներին և փոխարենը կենտրոնանում են արագ առաքման ու արդյունքի արագ ստացման վրա։

Ես տեսել եմ նախագծեր, որտեղ փաստաթղթերն այնքան վատն են եղել, որ կազմակրեպությունը տիպված է եղել նախկին ծրագրավորողներին հետ կանչել, որպեսզի նրանք բացատրեն, թե ինչպես են աշխատել: Եթե ծրագրավորողները հեռանում են ավելի մեծ թվով, ապա ավելի դժվար է դառնում այնպիսի ծրագրավորող գտնելը, ով իրոք գիտելիք ունի:

Խելացի ղեկավարը հասկանում է, որ փաստաթղթավորումը կարևր է, որովհետև ֆիքսու է արդեն արված աշխատանքը։ Ծրագրավորողների հեռանալուց հետո այդ պրագայում դեռ հնարավոր է վերծանել արված աշխատանքը։

Աղբյուրը՝ https://medium.com/itnext/when-developers-leave-where-does-the-knowledge-go-a498f099860b

Հեղինակ՝ Մերի Խաչատրյան