Լույս տեսավ Կ․Խաչատրյանի և Ա․Թումանյանի «Տվյալների շտեմարանների կառավարման համակարգեր» ուսումնամեթոդական ձեռնարկը

Լույս է տեսել Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի դասախոսներ՝ տ․գ․թ, դոցենտ Կ․Խաչատրյանի և տ․գ․թ․, դասախոս Ա․Թումանյանի համահեղինակությամբ «Տվյալների շտեմարանների կառավարման համակարգեր» ուսումնամեթոդական ձեռնարկը։

Ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է «Տեղեկատվական համակարգեր» մասանգիտության համար։ Բացի այդ, ուսումնամեթոդական ձեռնարկը կարող է կիրառվել տնտեսագիտական բու­հերի ուսանողների, ասպիրանտների, տվյալների բազաների մաս­նա­գետ­ների, ինչպես նաև դասախոսների համար։

Ձեռնար­կում ներկայացված են տվյալների շտեմարանների նախագծման տար­րե­րը, հարցումների կառուցվածքային լեզվի՝ SQL-ի կիրառության, ինչպես նաև տվյալների շտեմարանների ղեկավարման համակարգի՝ MS SQL SERVER-ի շահագործման սկզբունքները։ Աշխատանքում ներառված են լաբորատոր և գործնական աշխատանքներ, ինքնուրույն աշխատանքի օրինակներ և ստու­գողական հարցեր։

Տնտեսական ինֆորմատիկայի  և տեղեկտավական համակարգերի ամբիոնը սրտանց շնորհավորում է Կ. Խաչատրյանին և Ա. Թումանյանին՝ մաղթելով նորանոր մասնագիտական ձեռքբերումներ: