Ակնարկային դասախոսություն Որակի Ապահովում (QA) մասնագիտության մասին

Մարտին ՀՊՏՀ Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ոչ ֆորմալ դասախոսություն QWALLITY կազմակերպության տնօրեն, QA Lead Վօլօ կազմակերպությունում՝ Nelli Krtyan և Senior QA Engineer՝ Աննա Հարությունովայի հետ, որի ընթացքում ուսանողները ծանոթացան ՏՏ ոլորտում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններից մեկին՝ Որակի Ապահովմանը (QA): Անցկացվեց քննարկում, որը ուսանողներին հնարավորություն տվեց ընդհանուր պատկերացում կազմել QA-ի գործունեության, անհրաժեշտության, QA մասնագետի գործառույթների մասին, ինչպես նաև, թե ինչ է թեստավորումը և ինչպես է կատարվում այն։ Քննարկման վերջում ուսանողները բաժանվեցին խմբերի և, փորձելով կիրառել նոր գիտելիքները, ստեղծեցին Test Case-եր։

Հանդիպումը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների մոտ և վստահ ենք՝ ստացած գիտելիքները հետագայում կխթանեն ՏՏ ոլորտում մասնագիտական կողմնորոշման հարցում: