Վարո կոչվող  Ամերիկյան բանկը

Վարո կոչվող  Ամերիկյան բանկը ԱՄՆ սպառողական առաջին բանկն է,որն ամբողջությամբ թվային է, ազգային կանոնադրությամբ:Ստարտափը գործարկել է իր բանկային ծառայությունները  դեռեւս 2017թ.-ին, որի նպատակն է երիտասարդ սպառողներին հարմարավետ դարձնել իրենց ամբողջ բանկային գործունեությունը առցանց: 2015 թվականի սկզբից ի վեր այն հավաքել է մոտ 1 միլիարդ դոլար, իսկ 2021 թվականին վերջին հավաքման պահին այն գնահատվել է 2,5 միլիարդ դոլար։Այսօր ստարտափը մրցում է Chime, Current, N26, Level, Step և Moven, ի թիվս այլոց հետ: Վարոյի՝ կանոնադրություն ձեռք բերելու քայլը նրան բաժանում է վերը թվարկածներից ։ Այս համակարգի նպատակը ղեկավարի խոսքով հետևյալն է- հեշտացնել վճարումները, և դարձնել ավելի արագ, հատկապես այն հաճախորդների համար, ովքեր մեծ գումար չունեն:Խոսքը միջնորդավճարի բացակայության մասին է։Օգնել մարդկանց ստանալ վարկ և կատարել բանկային այլ գործառույթներ: Այս ամենի միակ ճանապարհը բանկ լինելն է,այդպես է բացատրվում կանոնադրությունը հաստատելը։ Նրանք վերացրել են միջնորդավորումը , նվազեցրել են նաև մարքեթինգի ծախսերը,ինչպես նաև աշխատակիցների թիվը։ Այս ամենը օգնում է բարձրացնել շահութաբերությունը։

 Հղում_https://techcrunch.com/?fbclid=IwAR288EfHJ-QjJ4251ayeAVM3jjouTMhUQ2hRd7pWecfckGAXwFFul_Dhmok

Հեղինակ՝ Վարդինե Հարությունյան