Ծրագրավորողի 3 խորհուրդ

Երբ դուք նոր եք սկսում զբաղվել ծրագրավորմամբ, դուք անընդհատ մտածում եք, որ «խոտը ցանկապատի մյուս կողմում ավելի կանաչ է»։

Դուք կնկատեք, որ ձեր ընկերը նույն աշխատանքի համար ավելի բարձր է վարձատրվում։ Ձեր ընկերներից մեկը սոցիալական ցանցերում ունի մեծ քանակությամբ հետևորդներ։

Ձեր ընկերներից մեկը վաստակում է բաժնետոմսերի մեջ կատարած ներդրումների միջոցով: Ձեր մյուս ընկերոջ կյանքն ավելի զիլ է, քանի որ նա ամեն ամիս մեկնում է արտերկիր:

Մի ընկերոջ ստարտափը նրանց համար հսկայական հարստություն ստեղծելուն մոտ է:

Դուք բոլորին կտեսնեք և կմտածեք, թե ինչու է նրանց «խոտն ավելի կանաչ»:

Քանի դեռ չեք հասել ձեր կարիերայի որոշակի կետի, դուք կշարունակեք համեմատվել, և դա այն է, ինչ անում է նորեկ ծրագրավորողների 97%-ը, նրանք համեմատում են իրենց հարստությունը իրենց ընկերների հետ և սկսում են ինքնաքննադատությամբ զբաղվել:

Բայց որպես պրոֆեսիոնալ ծրագրավորող, դուք պետք է դադարեք համեմատվել և սկսեք աշխատել ձեր առաջընթացի վրա:

Ծրագրավորման հետ կապված աշխատանքի շնորհիվ ես հնարավորություն ստացա շփվելու փորձառու ծրագրավորողներից մեկի հետ, ով իմ կուռքն էր բավականին երկար ժամանակ:

Ես պարզապես հարցրի նրան նախագիծը քննարկելուց հետո. «Կա՞ որևէ խորհուրդ, որը դուք կտաք ինձ՝ որպես ծրագրավորողի»:

Նա բավական խոնարհ էր, որպեսզի ինձ մի քանի տարբեր խորհուրդներ տար կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ:

1. Մնացեք հետևողական 

Աշխատասեր և հետևողական ծրագրավորողները միշտ հաղթում են՝ անկախ նրանից, թե ով է նրանց մրցակիցը: Մնացեք հետևողական և մնացեք կենտրոնացած:

Անկախ նրանից, թե ինչ հմտություն եք զարգացնում կամ ծրագրավորման որ լեզվին եք տիրապետում, մնացեք հետևողական:

Ոչ միայն մասնագիտական, այլ նաև անձնական կյանքում հետևողականությունը կարևոր դեր է խաղում ձեր կյանքում: Հետևողականությունը ձեր իրական ներուժը բացելու բանալին է:

Նույնիսկ եթե դուք սկսում եք կողմնակի գործունեություն, կամ ցանկանում եք առավելագույն օգուտ քաղել ձեր նոր հարաբերություններից, պարզապես հետևողական մնացեք: Ձեր նպատակներին հասնելու համար հետևողականությունը ձեզ հաղթող կդարձնի:

2. Երբեք մի թողեք ձեր աշխատանքը

Դուք տեսել եք, որ ձեր ընկերներից մեկին ահռելի քանակությամբ գումար է վաստակում իր կողմնակի գործունեությունից, և նա թողել է աշխատանքը միայն այն պատճառով, որ իր կողմնակի գործունեությունը մեծ պասիվ եկամտի հոսք է նրա համար:

Ինչպիսի՞ն են ձեր վերաբերմունքը այս մասին: Դու՞րս գալ աշխատանքից և սկսել կողմնակի գործունեություն, հրաժարվե՞լ աշխատանքից և սկսեք հաջողակ ստարտափ: Պատասխանը ՈՉ է, երբեք մի թողեք ձեր աշխատանքը:

Նույնիսկ եթե դուք պատրաստ եք թողնել ձեր աշխատանքը, պարզապես մի քանի բան ստուգեք ձեր  աշխատանքային կարևոր ցուցակում.

  • Ձեր ձեռքում նոր աշխատանք կա։
  • Ձեր կողմնակի գործունեությունն ավելի շատ գումար է բերում, քան ձեր աշխատավարձն է։
  • Ձեր ստարտափը հասել է նկատելի շուկայական կապիտալիզացիայի։
  • Ձեր սոցիալական ցանցերի հաշիվն ունի ավելի քան 50 հազար հետևորդ

Եթե ​​դուք չեք կարող նշել ստուգաթերթի կետերից որևէ մեկը, ապա պարզապես մնացեք ձեր ընթացիկ աշխատանքին, մինչև հասնեք հսկիչ կետերից որևէ մեկին, նույնիսկ եթե ձեր աշխատանքը թողնելու մշտական ​​ցանկություն ունեք:

Աշխատեք ազատ ժամանակ ձեր պասիվ եկամտի հոսքը ստեղծելու համար, հանգստյան օրերը լավագույնն են դրա համար: Մի թողեք ձեր աշխատանքը՝ պասիվ եկամտի հոսք սկսելու համար:

3. Մնա ընկերասեր, մնա խոնարհ

Ինչևէ, ամեն անգամ, երբ ձեր թիմակիցները ձեզ խնդրում են բացատրել նախագծի հետ կապված որևէ բան կամ ինչ-որ նոր տեխնոլոգիա, որը դուք օգտագործում եք, դուք պետք է պատասխանեք միայն․ «Ուրախ կլինեմ բացատրել սա»:

Աշխատավայրում ընկերասեր մնալը ծրագրավորողի համար ամենակարևորն է, և անկախ նրանից, թե որ պաշտոնում ես դու, պետք է լավ լսող լինես և լսես թիմակցիդ կարծիքը:

Ձեր թիմակցի ձեռքբերումներին ակտիվորեն աջակցելը և նրանց ձեռքբերումների համար շնորհավորելը պրոֆեսիոնալ ծրագրավորողի շատ լավ նշան է:

Նույնիսկ եթե դուք պլանավորում եք ղեկավարել թիմ, ընկերներ մնալը կլինի այն հիմնական կողմը, որի վրա պետք է կենտրոնանաք:

Աղբյուր՝ https://javascript.plainenglish.io/i-met-a-rich-programmer-he-gave-me-3-life-changing-pieces-of-advice-a3754d73a50c

Հեղինակ՝ Էլիզա Տոնոյան