Տեղեկատվական համակարգեր բակալավր
Որակավորումը՝
ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԲԱԿԱԼԱՎՐ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Տեղեկատվական համակարգերն ու տեխնոլոգիաները մեզ այսօր ուղեկցում են ամենուր, հատկապես՝ բիզնեսի, տնտեսության կառավարման և այլ ոլորտներ։
Տեղեկատվական համակարգերը մեզ անհրաժեշտ են ժամակակակից բիզնեսի և կառավարման ոլորտում, նորագույն համակարգչային տեխնոլոգիաների և տեղեկատվական համակարգերի ներդրման և կիրառման համար։
ՈՒՍՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
- ԱՌԿԱՆ՝ 4տարի
- ՀԵՌԱԿԱՆ՝ 5տարի
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ՄՐՑՈՒԹԱՅԻՆ՝ Մ(Գ), Ֆ(Գ) ԿԱՄ ԱՆԳԼ(Գ)
- ՈՉ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ՝ ՀԼԳ(Գ)
ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ
- ԱՌԿԱՆ՝ 500000 ՀՀ ԴՐԱՄ
- ՀԵՌԱԿԱՆ՝ 350000 ՀՀ ԴՐԱՄ
ԿՐԹԱԹՈՇԱԿ
- ՍՈՎՈՐԱԿԱՆ՝ 5000 ՀՀ դրամ
- ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ՝ 6050 ՀՀ դրամ
- Ա․ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ անվան կրթաթոշակ՝ 20000 ՀՀ դրամ
Ծրագրի նպատակն է
- Պատրաստել մրցունակ և մասնագիտական խորը գիտելիքներ ունեցող SS մասնագետներ
- Նպաստել ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիական ոլորտի և ցանցային տնտեսության զարգացմանը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
PYTHON ծրագրավորում
Սույն առարկայական ծրագիրը ենթադրում է PYTHON ծրագրավորման օբյեկտակողմնորոշված լեզվի, ստանդարտ մոդուլների գրադարանների և ծրագրային ապահովման մշակման, զարգացման սկզբունքների ուսումնասիրություն: Դասընթացի յուրացման նպատակը ուսանողների մոտ համապատասխան մասնագիտական գործունեության տեսակներում հմտությունների ձևավորումն է, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում մասնագիտական խնդիրների լուծմանը:
PYTHON ծրագրավորման կիրառությունը տվյալների վերլուծության մեջ
Սույն դասընթացի նպատակն է Python ծրագրավորման լեզվի օգնությամբ տվյալների ստուգման, փոխակերպման ու մոդելավորման միջոցով տվյալներից ստանալ օգտակար տեղեկատվություն որոշումների կայացմանն աջակցելու համար:
QA (ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ)
Դասընթացի խնդիրներն են ուսանողներին տալ գիտելիքներ ծրագրերի թեստավորման մեթոդների վերաբերյալ, թեստավորման գործիքակազմ օգտագործելու և կիրառելու հմտություններ և կարողություններ:
C# ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
Դասընթացի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել տեսական և գործնական հմտություններ ծրագրավորման ժամանակակից տեխնոլոգիաների ուսուցման և օգտագործման համար, զինել C# օբյեկտակողմնորոշված լեզվի միջոցների և մեթոդների մասին գիտելիքներով:
WEB վերլուծություն
Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել վեբ-վերլուծության և մասնագիտական աուդիտի պայմաններին, ինչպես նաև կարողանալ կայքերի օպտիմալացման ժամանակ հանդիպող խնդիրներին տալ համապատասխան լուծումներ՝ ապահովելով կայքի առաջխաղացումը:
Մեքենայական ուսուցման հիմունքներ
Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել համակարգչային գիտության և ծրագրային ճարտարագիտության մեջ լայն տարածում գտած արհեստական բանականության և մեքենայական ուսուցման (machine learning) հիմունքներին, ինչպես նաև համապատասխան ալգորիթմների իրականացմանը Python ծրագրավորման լեզվի միջոցով։
Data Mining և մեծ տվյալների տեխնոլոգիաներ
Դասընթացի նպատակն է ուսանողներին փոխանցել գիտելիքներ ինտելեկտուալ տվյալների մշակման՝ Data Mining տեխնոլոգիաների վերաբերյալ:
Ինֆորմատիկա
Դասընթացի նպատակն է ուսանողներին սովորեցնել տիրապետելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին, ծանոթանալ դրանց նշանակությանը, ստանալ գործնական գիտելիքներ անհատական և կոլեկտիվ նախագծերի իրականացման, ուսումնական գործունեության, աշխատաշուկայում պահանջարկ վայելող հետագա մասնագիտությունների յուրացման (ձեռքբերման) ժամանակ:
ՕՊԵՐԱՑԻՈՆ ՄԻՋԱՎԱՅՐԵՐ, ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, ԹԱՂԱՆԹՆԵՐ
Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել օպերացիոն համակարգերի զարգացման ընթացքին, մշակման հիմնական առանձնահատկություններին, ոլորտի մասնագետների առջև ծառացած խնդիրներին, և դրանց լուծման տարբեր հայեցակարգերին:
ԴԻՍԿՐԵՏ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
Դասընթացի շրջանակներում ուսումնասիրվում են վերջավոր մաթեմատիկայի խնդիրները, պրոբլեմները, լուծված և չլուծված պրոբլեմները, ինչպես նաև ասույթների տրամաբանությունում թեորեմների ավտոմատ ապացուցումը:
Linux օպերացիոն Համակարգ
Սույն առարկայական ծրագրի նպատակն է Ubuntu օրինակով ուսանողներին սովորեցնել Linux օպերացիոն համակարգի հիմնական հասկացությունները, օրինակ՝ աշխատանք ֆայլային համակարգի, օգտագործողի ինտերֆեյսի և հրամանների լեզունների հետ:
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել աշխարհագրական տեղեկատվական համակարգերին, դրանց հիմքում ընկած տեխնոլոգիական բազային, աշխարհագրական տեղեկատվական համակարգերի նախագծման սկզբունքներին և կիրառություններին:
ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել տվյալների բազաների նախագծման և իրականացման գործընթացներին, տվյալների բազաների ցանցային տարբերակների և հարցումների SQL լեզվի կիրառմամբ։
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել տեղեկատվության անվտանգության ապահովմանը, դրանց ապարատածրագրային միջոցներին, կրիպտոգրաֆիական կոդավորման սկզբունքներին, չարտոնված մուտքերից պաշտպանմանը, գրոհների բացահյատմանն ու կասեցմանը:
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Դասընթացի նպատակն է ուսանողներին փոխանցել գիտելիքներ համակարգչային ցանցերի և հեռահաղորդակցության կազմակերպման ու գործունեության վերաբերյալ, ինչպես նաև տեսական և գործնական գիտելիքներ հետագա մասնագիտական դասընթացների ուսումնասիրման համար:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել ժամանակակից տեղեկատվական համակարգերին և տեխնոլոգիաներին, դրանց տեսակներին, մշակման սկզբունքներին, տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում դրանց կիրառություններին և զարգացման միտումներին:
UI/ UX դիզայն
Առարկայի նպատակն է ուսանողներին սովորեցնել UI/UX դիզայնի էությունը, հասկացությունները, հիմնական զարգացման միտումները՝ ինտերֆեյսի նախագծման դերում:
Մոբայլ ծրագրավորում
Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել մոբայլ ծրագրավորման տեսակներին՝ Android և iOS, օբյեկտակողմնորոշված նախագծմանը Kotlin ծրագրավորման լեզվի օրինակով։ Դասընթացի շրջանակում ուսանողները ծանոթանում են մոբայլ ծրագրավորման արդի տեխնոլոգիաներին, անհրաժեշտ գործիքակազմին։
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆ
Դասընթացի նպատակն է ուսանողներին փոխանցել համակարգչային դիզայնի և գրաֆիկական աշխատանքների ստեղծման համար անհրաժեշտ համակարգչային տեխնոլոգիաների և ծրագրերի կիրառման վերաբերյալ գիտելիքներ:
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել կառավարման տեղեկատվական համակարգերի արդի տեխնիկական բազային և դրա զարգացման միտումներին, տեղեկատվական համակարգերի ներդրման արդյունավետության հարցերին։
ԱԼԳՈՐԻԹՄԱՑՈՒՄ ԵՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
Դասընթացի խնդիրներն են ուսանողներին ծանոթացնել օբյեկտակողմնորոշված ծրագրավորման հիմունքներին, հիմնական գաղափարներին, VB ծրագրավորման լեզվին և VBA լեզվի հիմնական սկզբունքներին ու միջոցներին:
ՏՏ նախագծերի կառավարման համակարգեր
Դասընթացի նպատակն է ուսանողներին հնարավորություն տալ ունենալ ՏՏ նախագծերի մտածելակերպ, պլանավորել թվային պրոդուկտների ստացման նախագծերը, որ դրանց իրականացման ընթացքում կարողանան նվազեցնել ռիսկերը, բավարարեն պատվիրատուների պահանջները և ապահովեն թիմի աճը։
Ինֆորմացիայի տեսություն
Դասընթացը նվիրված է կառավարման համակարգերում ինֆորմացիայի չափման, հաղորդման, ընդունման և պահպանման հարցերի լուսաբանմանը: Դասընթացի նպատակն է ուսումնասիրել տեղեկատվական համակարգերում կոդավորման և դեկոդավորման հարցերը, քննարկել կապի գծերում առաջացող աղմուկներն ու խանգարումները։