Ասպիրանտուրա

Ը.00.02 « Մաթեմատիկական տնտեսագիտություն»

Հետբուհական Ծրագիր

Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնն իրականացնում է ասպիրանտական կրթություն` ՀՀ ԿԳՆ  27.08.2013թ. N 802-Ա/Ք,  24.01.2013թ.  N 62-Ա/Ք և 09.07.2013թ.  N 918-Ա/Ք հրամանների հիման վրա հետևյալ մասնագիտության գծով:

Առկա ոսուցման տևողությունը 3 տարի է, հեռակայինը` 4

Ընդունելությանը կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները, ովքեր ունեն բարձրագույն կրթության մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմ և հանձնել են ստորև ներկայացվող քննությունները: Դիմորդները պետք է ներկայացնեն նաև ընտրված մասնագիտությունից գիտական ռեֆերատ` (ակնարկվող թեմայից) առնվազն 20 տպագրական էջ կամ հրատարակված գիտական աշխատություններ (նվազագույնը` 0.5 մամուլ ծավալով):

Մասնագիտական քննության մասնակ­ցե­լու թույլտվություն տալիս է ՀՊՏՀ-ի ընդունող հանձնաժողովը` «Օտար լեզու և «Ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներ՝ առարկաներից տարբերակված ստուգարքների դրական արդյունքների և ներկայացված գիտական ռեֆերատի (ռեֆերատի հետ միասին պահանջվում է մասնագիտական ամբիոնի  դրական գրախոսական) առկայության դեպ­քում:

Մասնագիտական քննությունից բավարար գնահատական ստացած դի­մոր­դը զրկվում է ասպիրանտուրա ընդունվելու իրավունքից (8-12 միա­վոր` 20 բալանոց սանդղակով):