Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ամենահաջողակ և արագ զարգացող ճյուղերից մեկը, ինչը պայմանավորված է իր` բավականին բարձր մրցակցային ներուժ ունեցող աշխատուժով, ոլորտում գործող ընկերությունների թվով և ընդհանուր շրջանառության աճի տեմպերով: ՏՏ ոլորտը, լինելով Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը, նպաստում է երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը: Ներկայումս տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի թողարկվող մասնագիտություններ են «Տեղեկատվական համակարգեր» բակալավրի, « Տեղեկատվական տեխնոլոգիաներ բիզնեսում » « Կառավարման տեղեկատվական համակարգեր » մագիստրոսի որակավորմամբ ծրագրեր են : Նշված մասնագիտությունների կրթական ծրագրերը մշակվել են հաշվի առնելով ՏՏ ոլորտում զբաղվածության պահանջարկը և արևմտյան բուհերի փորձը: Բացի դրանից, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ամենահաջողակ և արագ զարգացող ճյուղերից մեկը, ինչը պայմանավորված է իր` բավականին բարձր մրցակցային ներուժ ունեցող աշխատուժով, ոլորտում գործող ընկերությունների թվով և ընդհանուր շրջանառության աճի տեմպերով Մեր շրջանավարտներն աշխատաշուկայում կարող են զբաղեցնել կառավարման ոլորտի այնպիսի դիրքեր, որոնք պահանջում են առավել խորը և գիտական մակարդակի տնտեսագիտական և տեխնիկական ունակություններ: Նախ և առաջ ծրագրի շրջանավարտները պահանջված կլինեն ՏՏ և հեռահաղորդակցության ընկերություններում, որպես ոլորտի կառավարման մասնագետներ։ Շրջանավարտները որակավորվում են աշխատելու որպես են տեղեկատվության պաշտպանության գլխավոր մասնագետ, հաշվողական (տեղեկատվական-հաշվողական) կենտրոնի տնօրեն (պետ), արտադրության կառավարման ավտոմատացված համակարգի բաժնի պետ, տեղեկատվության (գիտատեխնիկական տեղեկատվության) բաժնի պետ, տեղեկատվության պաշտպանության բաժնի (լաբորատորիայի, բաժնի) պետ, տեղեկատվության անվտանգության ադմինիստրատոր, արտադրության կառավարման ավտոմատացված համակարգերի ինժեներ (տեղեկատվական տեխնոլոգիաների ստորա¬բաժանման կամ կենտրոնի), տեղեկատվության պաշտպանության ինժեներ, ինժեներ-ծրա¬գրավորող (ծրագրավորող), ծրագրավորող (վեբ- վեբ-դիզայներ), տեղեկատվական ենթա¬կառուցվածքի առանցքային համակարգերում տեղեկատվության անվտանգության ապահովման մասնագետ, տեղեկատվության պաշտպանության մասնագետ, հաշվողական (տեղեկատվական-հաշվողական) կենտրոնի տնտեսագետ, տվյալների բազայի ադմինիստրատոր, տեղեկատվական ռեսուրսների ստեղծման և կառավարման մասնագետ, համակարգային վերլուծաբան Կայքի այս բաժնում կարող եք գտնել անհրաժեշտ տեղեկատվություն «Ընդունելության» գործընթացի, ինչպես Տեղեկատվական համակարգեր բակալավրիական մասնագիտության, այնպես էլ Տեղեկատվական տեխնոլոգիաներ բիզնեսում և Կառավարման տեղեկատվական համակարգեր մագիստրոսական ծրագրի վերաբերյալ:Ընդունելության կազմակերպման աշխատանքների ամբողջական միջոցառումների կազմակերպման գործում իրենց ակտիվ մասնակցությունը ունեն Ուսանողական խորհուրդը, Արտաքին կապերի դեպարտամենտը և ՀՊՏՀ-ի թիմը։

• «Տեղեկատվական համակարգեր բակալավրիական մասնագիտության ուսման վարձը և ընդունելության քննությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով (https://asue.am/upload/files/dimord-2021-2022/Departments_Fees_Exams.pdf):

• «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրոսական ծրագրի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով (http://surl.li/ottw):

• «Կառավարման տեղեկատվական համակարգեր» մագիստրոսական ծրագրի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով(http://surl.li/ottv): Հարգելի դիմորդներ սիրով սպասում ենք: Կատարեք ճիշտ ընտրություն մասնագիտութան հարցում: