Kindle և Kindle Kids էլեկտրոնային ընթերցողների հիմնական տարբերակ

Amazon-ը թարմացրել է հայտնի Kindle և Kindle Kids էլեկտրոնային ընթերցողների հիմնական տարբերակը։ Գրքերի նոր սերունդը շուկա դուրս կգա հոկտեմբերի 12-ին սև և մուգ կապույտ գույներով: Գաջեթները կթողարկվեն դասական վեց դյույմանոց ոչ շողացող էկրանով։ Դրանցում պիքսելների խտությունը 167 ppi-ից հասցվել է 300 ppi-ի։ Տարբեր պայմաններում կարդալու հեշտության համար կա մուգ ռեժիմ և հարմարեցված էկրանի հետին լույս: 

Թարմացված Kindle-ը և Kindle Kids-ը ստացել են 16 ԳԲ ներքին հիշողություն (8 ԳԲ-ի դիմաց) և հնացած միկրո USB-ի փոխարեն հագեցած են USB-C միակցիչով: Արտադրողը պնդում է, որ առանց վերալիցքավորման նոր էլեկտրոնային գրքերը կարող են աշխատել մինչև վեց շաբաթ:

Նոր 11-րդ սերնդի Kindle էլեկտրոնային ընթերցողի բազային տարբերակը կարժենա 100 դոլար՝ կողպեքի էկրանի գովազդային պլանով, կամ 120 դոլար առանց դրա:

Հեղինակ՝ Մելինե Սաֆարյան