Ասում են երիտասարդությունը խիզախության ժամանակն է, իսկ երիտասարդության լավագույն ժամանակը ուսանողական տարիներն են։
Համալսարանը բացի խորը մասնագիտական գիտելիքներից ուսանողներին տալիս է բուռն ու հետաքրքիր ուսանողական կյանք։ Թե ինչպես կանցնեն քո կյանքի լավագույն տարիները, կախված է առաջին հերթին քեզանից, ապա նաև հաստատության ներսում գտնվող կառույցներից, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում ուսանողների կյանքը ավելի հետաքրքիր ու բազմաբովանդակ դարձնելու համար։ Մեր ժամանակներում ուսանողների մեծ մասը շատ ծանոթ է “գեղեցիկի” զգացողությանը, քանի որ նրանք նախապատվությունը տալիս են ամեն ինչի ճանաչմանը ՝ չսահմանափակելով իրենց եւ նրանց շատ դժվար է որեւէ բանով զարմացնել ։ Որոշ ուսանողներ նախընտրում են հաճախակի այցելել բոլոր տեսակի արվեստի ցուցահանդեսներ, ուսումնասիրել արվեստը կամ այցելել թատրոններ, դրանք այն վայրերն են, որտեղ ծանոթանում են դասական եւ համաշխարհային արվեստի ստեղծագործության հետ: Մյուս մասը նախընտրում է ուսումնասիրել ժամանակակից արվեստը ՝ այցելելով ժամանակակից Ցուցահանդեսներ, տարբեր տեխնիկական շնորհանդեսներ։ Նման բազմաբնույթ անհատների շարքում ուսանողների շրջանում մնացել են նաև նրանք, ովքեր նախապատվությունը տալիս են ընթերցված գրքերի քննարկումներին ։Մեր շրջանավարտները

Անաչառ և խստապահանջ պրոֆեսորադասախոսական արձնակազմի բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ ավելի սիրեցի իմ մասնագիտությունը և արդեն ուսումնառության տարիներին սկսեցի աշխատել իմ մասնագիտությամբ ՏՏ առաջատար ընկերությունում։
Էրիկ
Շրջանավարտ

Ես այն երջանիկներից եմ, ով ավարտել է ՀՊՏՀ-ի Տեղեկատվական համակարգեր մասնագիտությունը և ձեռք եմ բերել բազում գիտելիքներ, հմտություններ և փորձ, որոնք հիմա կիրառում եմ իմ աշխատանքում։
Ինեսա
Շրջանավարտ

Մեր բանիմաց և փորձառու դասախոսները տվել են մեզ խորը գիտելիքներ և հարթել են մեր ճանապարհը դեպի ՏՏ բարդ և հետաքրքիր աշխարհ, որտեղ կարող ես ստեղծագործել և զբաղվել սիրելի գործով։
Լուսինե
Շրջանավարտ

ՀՊՏՀ Կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտությունում սովորելով ծրագրավորման լեզուներ և ձեռք բերելով տնտեսագիտական մտածողություն՝ հետագայում ստացել եմ հնարավորություն աշխատաելու ՏՏ ոլորտի լավագույն ընկերություններից մեկում՝ ստանալով բարձր և մրցունակ աշխատավարձ։
Անի