YouTube-ը սկսել է 5-ական գովազդային հոլովակ ցուցադրել որոշ օգտատերերի մոտ
YouTube վիդեոծառայությունը տեսանյութից առաջ սկսել է ցուցադրել 5-ական գովազդային հոլովակ, հայտնում են Twitter-ի օգտատերերը: Ներկայումս նորամուծությունը ներկայացված է հարթակի սահմանափակ թվով մասնակիցների համար, որոնք չունեն Պրեմիում բաժանորդագրություն:
Մինչև նոր միջոցի ներդրումը տեսահոլովակի սկզբում գովազդային հոլովակների ստանդարտ թիվը երկուսն է։ Մի շարք օգտատերերի կարծիքով, հինգ գովազդային ինտեգրում անհնար է բաց թողնել։
YouTube-ի թիմը նշել է, որ դա պայմանավորված է գովազդի երկարությամբ, որը չի գերազանցում յուրաքանչյուրը վեց վայրկյանը։ Դժգոհության դեպքում ծառայության ներկայացուցիչներն առաջարկել են ակնարկ ուղարկել հարթակում տեղադրված ձևաթղթի միջոցով։ Այնուամենայնիվ, անհայտ է մնում, թե ինչի պետք է հանգեցնեն օգտվողների բողոքները:
Twitter-ում գրել են նաև, որ հանդիպել են հինգ երկար տեսանյութերի, որոնք չի կարելի բաց թողնել։
Հավանաբար, YouTube-ը գովազդի նոր ձևաչափ է փորձարկում ծառայության անվճար օգտվողների որոշակի կատեգորիաների վրա: Օգտատերերը կարծում են, որ այդպիսով YouTube-ը հանդիսատեսին դրդում է պրեմիում բաժանորդագրություն ձեռք բերել ։ Առանձին օգտատերերի տվյալներով ՝ տեսանյութից առաջ գովազդային հոլովակների քանակը հասնում է 8-ի և 10-ի ։
Հեղինակ՝ Թամարա Կատվալյան